Տպել
Նորություններ
Ոսկեհատի միջնակարգ դպրոցում մարզպետի որոշմամբ կատարվել են ծավալուն վերակառուցման աշխատանքներ
28.08.2022

ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով, մարզում իրականացվում են դպրոցաշինական մի շարք ծրագրեր։ Այդ թվում՝ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
Ավարտուն փուլում է դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգումը, ինչի արդյունքում նոր ուսումնական տարում աշակերտները կունենան նորաոճ ու հարմարավետ մարզադահլիճ՝ վերանորոգված հանդերձարանով ու նոր գույքով։
Գնվել են նոր համակարգիչներ։
Գնվել են աշակերտական սեղան-աթոռներ։
Գնվել են ուսուցչական աթոռներ։
Մարզպետարանը դպրոցին նշված արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար հատկացրել է 10 մլն 950 հազար դրամ։
Լուսանկարներում՝ մարզադահլիճի վերջնական տեսքը։
Դպրոցաշինական ծրագրերի շարքը շարունակելի է։