Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային շաբաթն ամփոփվեց քաղաքացիների ընդունելությամբ․ քաղաքացիների շարքում էր պատերազմի մասնակից

26.08.2022

 1 տասնյակից ավելի քաղաքացիներ այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին դիմեցին տարաբնույթ հարցերով։

Ընդունելության արդյունքում քաղաքացիների զգալի մասը ստացավ իր հարցի լուծումը, որոշները ստացան պարզաբանումներ։
Մարզպետի համապատասխան որոշումներով քաղաքացիներին տրամադրվեց սոցիալական օգնություն։
Այսoր մարզպետին դիմած և օգնություն ստացածների շարքում մեկ պատերազմի մասնակից էր, որի հետ Սերգեյ Մովսիսյանն առանձնահատուկ զրույց ունեցավ՝ հետաքրքրվելով նրա առողջությամբ, զբաղվածությամբ, սոցիալական վիճակով։ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմանում մշտապես աջակցել նրան։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար պետք է հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64։
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06