Տպել
Նորություններ
Դասագրքերի բաշխման գործընթացը շարունակվում է
24.08.2022

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզում մեկնարկել է նախապատրաստական գործընթացը։
Մի շարք կրթօջախներում վերակառուցման ակտիվ աշխատանքներ են։
Շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը` մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների վերահսկողությամբ։
Ստացվել է 62 հազար 993 դասագիրք, որից՝ 46 հազար 209-ը` անվճար և նախատեսված տարրական դասարանների սովորողների համար։
Դասագրքերը մարզի դպրոցներին են բաշխվում համաձայն ժամանակացույցի։