Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետի տիկինն Արագածոտնի մարզ երկօրյա այցն ամփոփել է Ներքին Բազմաբերդ համայնքում Սարգսյանների բազմազավակ ընտանիքում հյուրընկալվելով

23.08.2022

 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցն այսօր ամփոփվել է Ներքին Բազմաբերդ համայնքում։

Արագածոտնի մարզպետի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է Սարգսյանների բազմազավակ ընտանիք՝ հետաքրքրվել երեխաների առողջությամբ ու ընտանիքի սոցիալական վիճակով։
«Երեք ամիս առաջ ընտանիքում եռյակի ծնունդով երեխաների թիվը դարձավ վեց», – ժպիտը հայացքին վարչապետի տիկնոջն է հայտնել տիկին Լուսինեն, միաժամանակ նշելով, որ վեց երեխաների հետ ապրում են անապահով պայմաններում։
«Երջանիկ ընտանիք եք, եռյակի ծնունդով ամենամեծ պարգևը Աստված շնորհել է»,- նշել է տիկին Հակոբյանը։
Աննա Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կենցաղային պայմաններին և հետաքրքրվել, թե ինչ պետական աջակցություն են ստանում։ Տիկին Լուսինեն փոխանցել է, որ եռյակի ծնունդի կապակցությամբ 4,5 մլն միանվագ աջակցություն են ստացել և այժմ էլ ամսական նպաստի չափը կազմում է 150 հազար դրամ, սակայն բազմազավակ ընտանիքի հոգսերը շարունակում են ծանր մնալ։
Աննա Հակոբյանը զրուցել է դպրոցահասակ երեխաների հետ, հորդորել լավ կրթություն ստանալ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06