Նորություններ
Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն և «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տուն
22.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը նշել է, որ 6 հեկտար տարածքով ջերմոցային տնտեսությունում աշխատում է 55 աշխատակից, իսկ աճեցվող վարդերը պահեստավորվում են և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին: