Նորություններ
ննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկում ունեցել գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ
22.08.2022

Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել է մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։ Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև մեծությամբ երկրորդ դիտակը, որի բացմանը 1961թ-ին ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը։ Դիտակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական արժեքների շարքին, և այն վերսկսվել է գործարկումը 2010թ-ից։ Աստղադիտարանում հայտնել են, որ այս տարի արցախցի դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է ամառային գիտական ճամբար, որից հետո անցկացվել է նաև ավանդույթ դարձած բյուրականյան 8-րդ գիտաճամբարը։