Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետի տիկինը՝ Արագածոտնի մարզում

22.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է։ Աշտարակում այսօր առավոտյան Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ իր տիկնոջ հետ և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։
Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:
Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։
Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին է եղել։ Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։
Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրա տիկինը Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։
Հավելենք, որ Արագածոտնի մարզպետարանից առաջին տիկնոջ շրջայցին մասնակցում են մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, օգնականները, ԿՄՍ վարչության պետը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետն ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության խորհրդականը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06