Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց ՀՀ վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վաչության պետին․ քննարկվեցին մարդահամարի անցկացման նախապատրաստմանը վերաբերող հարցեր

19.08.2022

 Մարդահամարի կարևորության, նպատակի և անցկացման մեթոդի, մարդահամարի նախապատրաստման աշխատանքների ընթացքի, գործընթացում մարզային հանձնաժողովների և համայնքապետերի աջակցության անհրաժեշտության և այլ հարցերի քննարկման նպատակով այսօր Արագածոտնի մարզպետարանում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վաչության պետ Գոռ Եգորյանը։

Նրան իր աշխատասենյակում ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Քննարկմանը մասնակից էին մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, քարտուղարության, ԿՄՍ և քաղաքաշինության վարչությունների, առողջապահության բաժնի ղեկավարները։
Գոռ Եգորյանը ներկայացրեց մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող տեղեկատվություն, ապա առաջ քաշեց մարզում հրահանգչական տեղամասերի տրամադրման հարցը։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց լավագույնս աջակցելու մարդահամարի անցկացմանը՝ ներգրավելով մարզի համապատասխան կազմակերպություններին։ Գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ դիտարկումներ ներկայացրեց գլխավոր քարտուղարը։
Հանդիպումն ավարտվեց արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածությամբ
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06