Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առիթով

12.08.2022

 Սիրելի՛ երիտասարդներ,

այսօր նշվում է Երիտասարդության միջազգային օրը, ինչը հիանալի առիթ է մեր կյանքում ձեր անփոխարինելի դերը կրկին գնահատելու, ընդգծելու համար։
Երիտասարդությունն է մեր երկրի ու հասարակության շարժիչ ուժը, թարմ ու նորարարական գաղափարների կրողն ու իրագործողը։ Ուստի, այսօր ուզում եմ մաղթել, որ ձեր առկայծող աչքերը միշտ ապագային նայեն լավատեսությամբ ու վստահությամբ։ Ուզում եմ, որ գծագրեք հավակնոտ ծրագրեր ու անվեհեր շարժվեք դրանք իրագործելու ուղղությամբ։
Ինքս,լինելով երիտասարդ մարզպետ, ինձ ձեր մասնիկն եմ համարում և վստահեցնում եմ` միշտ բռնելու եմ ձեր ձեռքը հանրօգուտ նախաձեռնություններ իրականացնելիս։
Իմացեք, որ Արագածոտնի մարզի զարգացման գործում ես շատ եմ կարևորում երիտասարդի դերակատարումը, ի սրտե ուրախանում եմ յուրաքանչյուրիդ հաջողությամբ ու առաջընթացով, ձեր ձեռքբերումները նաև իմն ու մեր մարզինն եմ համարում։ Շարունակեք կերտել ձեզ, ինքնադրսևորեք ձեզ` մարզի շենացման գործում ներդնելով ձեր մեծ ներուժը։
Ես հավատում եմ ձեզ. դուք ոչ թե մեր ապագան եք, այլ ներկան, որ ամեն ինչ անում է լավ ապագայի համար։
Շնորհավոր Երիտասարդության օր։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06