Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվել է Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի վերանորոգված շենքը․ կարմիր ժապավենը կտրել են ԱԻ նախարարն ու Արագածոտնի մարզպետը

05.08.2022

 Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարարն ու մարզպետը կտրել են կարմիր ժապավենն ու ջոկատի գործունեությանը բարի երթ մաղթել։
Վերանորոգան աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ փրկարար ծառայության տնտեսած միջոցների հաշվին։
Աշխատանքային այցով Արագածոտնում գտնվող ԱԻ նախարարը այսօր մարզային շրջայցի ընթացքում Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանի հետ եղել է Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատում, այցելել է նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն, Արագածի և Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Նախարարը վստահեցրել է՝ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14