Տպել
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Թալինում պուրակ է կառուցվում․ մարզպետն այցելել է շինհրապարակ
05.08.2022

Թալինցիներն առաջիկայում նոր՝ ժամանակակից դիզայնով, կանաչապատ պուրակ կունենան․ կառավարություն-համայնք համագործակցությամբ՝ 2022թ․ սուբվենցիոն ծրագրով, քաղաքում մեկնարկել են պուրակի կառուցման աշխատանքները։
Օգոստոսի 3-ին աշխատանքային այցով Թալինում գտնվող մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եղել է շինհրապարակում, հետևել աշխատանքների ընթացքին։
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի հետ մարզպետը քննարկել է ծրագրի կատարմանն առնչվող հարցեր։
Պուրակի կառուցման արժեքը 37 մլն 528 հազար դրամ է։