Տպել
Նորություններ
Համայնքներ այցերը շարունակվում են․ մարզպետը եղել է Ծաղկահովիտում, հետևել առողջության կենտրոնի շինարարությանը, հանդիպել համայնքապետարանի ներկայացուցիչներին
05.08.2022

Արագածոտնի համայնքներում այս օրերին շինարարական ծավալուն աշխատանքներ են ընթանում թե՛ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, թե' ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ։
Մարզի ղեկավարությունը տեսադաշտում է պահում վերակառուցման ծրագրերի ընթացքը, դրանց անձամբ ծանոթանում և հետևում է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Այսօր մարզպետը խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հետ այցելել է Ծաղկահովիտ համայնք, եղել պետական միջոցներով վերակառուցվող առողջության կենտրոնի շինհրապարակում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Համայնքապետ Նորաին Հակոբյանի և առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանի հետ քննարկման ընթացքում մարզպետն ընդգծել է՝ պետք է ամենայն պատասխանատվությամբ շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնել, հնարավորինս շուտ սկսել համայնքում բարձրորակ բուժսպասարկում իրականացնել։
Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը Ծաղկահովիտի համայնքապետարանում հադիպել է ավագանու անդամների հետ, լսել նրանց հարցերը, ծանոթացել համայնքային խնդիրներին ու քննարկել դրանք։
Մարզպետի՝ համայնքներ այցելությունները շարունակական են։