Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կրթական միջավայրն արդիականացվում է․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջեց վերակառուցվող դպրոցներով, ծանոթացավ շինաշխատանքներին

02.08.2022

 Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։

Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով։
Այսօր Սերգեյ Մովսիսյանը եղավ Ուշիի, Աշտարակի թիվ 4, Ոսկեհատի դպրոցներում և անձամբ հետևեց շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ կան և արդյոք նախատեսված ժակետում գործն ավարտին կհասցվի։ Շրջայցին մասնակցեցին նաև մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանն ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։
Սերգեյ Մովսիսյանը զրուցեց դպրոցի տնօրենների հետ, հանձնարարեց հետևողական լինել կատարվող աշխատանքների պատշաճ որակի հարցում։
Ոսկեհատում մարզպետը հյուրընկալվեց նաև տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությանը, զրուցեց երիտասարդների հետ, ծանոթացավ նրանց գործունեությանը։ Այս օրերին երիտասարդներն իրենց հիմնած ամառային ճամբարում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում։
Նշենք, որ այս տարի 233 մլն դրամ է հատկացվել մարզի դպրոցներում վերակառուցման ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ 17 մլն՝ նոր գույքի ձեռքբերման։ Ծրագրերի շրջանակներում վերանորոգվում են մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճներ, դասարաններ, լաբորտորիաներ, սանհանգույցներ, տանիքներ, լաբորատորիաներ, արդիականացվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են արևային ֆոտովոլտային կայաններ։
Հիշեցնենք, որ Սերգեյ Մովսիսյանի հանձնարարականով այս տարվա սկզբից մարզպետարանի կողմից գույքագրվել են դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրներն, իսկ այս փուլում տարբեր համայնքների 80-ից ավելի դպրոցներում այդ խնդիրները լուծում են ստանում։
Վերանորոգվող դպրոցներ այցերը շարունակական են։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06