Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոփոխություններ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրում

01.08.2022

Ուշադրություն Արագածոտնի մարզի ֆերմերներին
Ծրագրի ծախսերի փոխհատուցման բաղադրիչի դեպքում փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին անասնաշենքը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում՝ հաշվի առնելով այն, որ անասնաշենքի կառուցման համար շահառուի կողմից իրականացվել են ֆինանսական ներդրումներ և փոխհատուցման գումարի տրամադրումից է մեծապես կախված անասնաշենքի կենդանիներով համալրման և անասնապահական գործունեությամբ զբաղվելու հարցը։
Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2019 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսավարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։
Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսավարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06