Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

29.07.2022

 Արագածոտնի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանն այսօր մարզխորհրդի նիստ գումարեց՝ խորհրդի անդամների, մարզպետարանի ղեկավարության հետ քննարկելով մարզի զարգացման ծրագրերին, համայնքապետարանների գործունեությանն առնչվող մի խումբ կարևոր հարցեր։

Ներկա էին մարզխորհրդի անդամները՝ փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, համայնքերի ղեկավարները, ինչպես նաև մարզպետի խորհրդականներն ու օգնականները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ԲԿ-ների և այլ մարզային կառույցների տնօրեններ, ներկայացուցիչներ։
Սերգեյ Մովսիսյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգային հիմնական հարցերը՝ խոսքը տրամադրելով առաջին զեուցող, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանին։ Զեկուցման թեման «Համայնքային սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների վերաբերյալ» էր։ Նորայր Գալստյանն ընդհանուր առմամբ ներկայացրեց մարզի 9 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացիկ ցուցանիշները՝ կանգ առնելով խնդրահարույց համայնքների վրա։ Նա գործնական խորհուրդներ ներկայացրեց համայնքապետերին՝ եկամուտների գանձման գործընթացի դյուրացման վերաբերյալ։
Հաջորդ զեկուցողներն էին ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը՝ «Համայնքայի սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների վերաբերյալ» թեմայով և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, որը ներկայացրեց 2 զեկուցում՝ «Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022-2023 թթ․ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ» և «Ինքնակամ կառույցների և դրանց օրինականացման գործընթացի կազմակերպման վերաբերյալ»։ Ի թիվս քննարկվող թեմաների՝ ամփոփ նկարագրվեցին մարզում ընթացող և կատարվելիք վերակառուցման աշխատանքները, առկա խնդիրներն ու ակնկալվող արդյունքները։
Նիստն ամփոփեց մարզպետը՝ համայնքապետերին առաջարկելով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում առավել հետևողական լինել և ընդգծեց, որ խոշորացման արդյունքում ակնկալվող ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ պետք է առավել գոհացնող լինեն։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06