Տպել
Նորություններ
Աշտարակի ԲԿ-ի վերակառուցման ծրագրի համար նախատեսված է 1 մլրդ 500 մլն դրամ․ Կառավարությունն այսօր 62 մլն 418 հազար դրամ է հատկացրել մեկնարկային աշխատանքների համար
28.07.2022

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում և բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 մլն դրամ:
Այդ թվում՝ Արագածոտնի մարզի «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ վերակառուցման մեկնարկային աշխատանքների համար հատկացվել է 62 մլն 418 հազար դրամ:
Նշենք, որ Աշտարակի ԲԿ-ի վերակառուցման ընդհանուր ծրագրի արժեքը 1 մլրդ 500 մլն դրամ է, վերակառուցումը նախատեսվում է սկսել օրերս, ավարտել՝ 2025թ․ դեկտեմբերին։