Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարեկների ընդունելության ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնում․ նրանք իրենց աշխատանքը մարզում կսկսեն հունվարին

27.07.2022

 ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու մարզերի ընդունելությունն ավարտվել է։

Ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնի մարզում, անցողիկ շեմը 40 միավոր էր, ամեն տեղի համար 4-ից ավելի դիմորդ կար: Արագածոտնի մարզում պարեկային ծառայություն իրականացնելու համար ընդունվել է 135 դիմորդ, այդ թվում՝ 7-ը իգական սեռի։
4 մարզերի 626 տեղի համար հայտագրվել է 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական):
Պարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ 2023 թ․ հունվարի կեսերից պարեկները Արագածոտնում բարձր աշխատավարձով աշխատանքի կանցնեն՝ նոր որակ ու շունչ բերելով մարզի ոստիկանությանը։
«Մենք կարևորում ենք մարզերում պարեկային ծառայության ներդրումը։ Այն մարզերում, որտեղ ծառայությունը գործում է՝ գոհացնող արդյունքներ ունենք։ Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզ ընդունված պարեկներին՝ պետք է նշել, որ մրցույթի արդյունքում բավականին լավ կադրեր ենք հավաքագրել, որոնք մարզում կվերաիմաստավորեն ոստիկանի կերպարը՝ հասարակության մեջ բարձրացնելով ոստիկանի հանդեպ վստահությունը, բարելավելով հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքի որակը։ Մարզի բնակիչները կտեսնեն քաղաքակիրթ, բանիմաց, օրենքը հարգող ու արդար ոստիկանի»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։
Շնորհավորում ենք ընդունված պարեկներին։Նրանց արդյունավետ աշխատանք կմաղթենք հունվարին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06