Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն աշխատանքային օրն սկսեց խորհրդակցությամբ

26.07.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր առավոտյան խորհրդակցության էր հրավիրել մարզպետարանի ղեկավար կազմին ու ստորաբաժանումների ղեկավարներին՝ քննարկելու մարզպետարանի գործունեության տարբեր ուղղություններով ընթացող աշխատանքները։

Ներկա էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, օգնականներ Մերի Դատումյանն ու Միլադա Հովհաննիսյանը, վարչության ու բաժնի պետեր։
Սերգեյ Մովսիսյանը աշխատակազմին ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գալուստ Թադևոսյանին, շնորհավորեց նրան և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Գալուստ Թադևոսյանն, ի պատասխան, նշեց՝ շնորհակալ է վստահության համար և կփորձի իր կարողությունները ներդնել՝ իրեն վստահված ոլորտը զարգացնելու համար։
Հաջորդիվ Արագածոտնում ընթացող սուբվենցիոն ծրագրերի մասին զեկուցեց փոխմարզպետ Հարություն Գուլյանը՝ ընդգծելով, որ 2022թ․ 19 ծրագրերից 1-ն ավարտուն փուլում է, մնացածներն՝ ընթացիկ։ Փոխմարզպետն անդրադարձավ նաև 2021 և 2023 թվականների ծրագրերին։
Աշխատակազմի աշխատավարձերի վճարման և ֆինանսական մի շարք հարցերի շուրջ զեկուցեց գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։
Դպրոցներում ընթացող շինաշխատանքների մասին զեկուցեց Արմեն Գրիգորյանը։ Խորհրդականը նշեց, որ մի շարք դպրոցներում այս պահին շինարարությունն ընթանում է, մյուսներում աշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթներին։ Մարզպետը հանձնարարեց օրերս շրջայցեր կազմակերպել դեպի դպրոցներ՝ կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Համապատասխան ոլորտների շուրջ կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին զեկուցեցին առողջապահության, սոցիալական ապահովության, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների, ֆինանսական և սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների պետերը։
Մարզպետը հանձնարարականներ տվեց և բոլորին արդյունավետ աշխատանքային շաբաթ մաղթեց։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06