Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում նախորդ տարի հիմնված 5,5 հեկտար ինտենսիվ այգում հաջորդ տարի իտալական կորդիա տեսակի կեռասի բերք կստանան։
26.07.2022

Այգին հիմնվել է պետական աջակցության ծրագրով, Կառավարությունն արդեն այգետիրոջը տրամադրել է ծախսած գումարի 50 տոկոսը։
Գյուղատնտեսական պետական ծրագրերից օգտվելու համար Արագածոտնի մարզից Էկոնոմիկայի նախարարությունը շատ դիմումներ է ստացել, դրանց գերակշիռ մասը ինտենսիվ այգիների հիմնմանն է վերաբերում։
Այս տարվա դիմումներով մարզում ինտենսիվ այգիների ընդհանուր տարածքը կհասնի 500 հեկտարի, նախատեսվում է 12 գյուղերի հողատարածքներում ներդնել կաթիլային ոռոգման և անձրացման համակարգեր։