Տպել
Նորություններ
Ռուսաստանաբնակ հայ գործարարը նպատակ ունի Արագածոտնում գյուղատնտեսական բիզնես հիմնելու
26.07.2022

Արագածոտնի մարզը գործարարների համար գրավիչ ներդրումային միջավայր է։ Այդ մասին են փաստում ներդրողների հետաքրքրվածությունն ու մարզում բիզնես հիմնելու ցանկությունը։
Այսօր մարզպետարանում էր ռուսաստանաբնակ հայ գործարար, արմատներով թալինցի Արթուր Վարդանյանը։ Նա հանդիպեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և քննարկեց մարզում գյուղատնտեսական ոլորտում ներդրում անելու նպատակահարմարությունն ու հնարավորությունները։ Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարզպետը գործարարին ներկայացրեց ոլորտում առկա իրավիճակը, պահանջարկն ու գրավչությունը։
Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ մարզպետարանը սատարում է ներդրողներին և պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը։
Կողմերը պայմանավորվեցին հետագա հանդիպումներում արդեն հստակ ուրվագծել անելիքներն ու բիզնեսի հիմնման առաջին քայլերն անել։
Մարզպետի հետ քննարկումից հետո գործարարը Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ եղել է նաև Թալինում, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին, համայնքում դիտարկել մի քանի հողատարածքներ