Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդաբույր Վարդավառ՝ Աշտարակում

24.07.2022

 Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Այն Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզկենտրոն Աշտարակում տոնը նշանավորվեց գեղեցիկ միջոցառումներով։ Տոնակատարությունը կազմակերպվել էր «Մարաթուկ» ՀԿ-ի հետ համագործակությամբ։
Սուրբ Մարիանե եկեղեցում առավոտյան 10․30-ին հավատավորները մասնակից եղան պատարագի և աղոթք հնչեցրին առ Աստված։ Պատարգին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնատար անձինք, աշխատակիցներ։
Այնուհետև եկեղեցու բակում կատարվեց վարդաջրի և բերքի օրհնության ծես, որից հետո մասնակիցներին ողջունեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։ Նա անդրադարձավ օրվա խորհրդին և ընդգծեց, որ միջոցառման վայրը՝ Մարիանե եկեղեցին, հատուկ է ընտրվել՝ կարևորելով տոնի կրոնկան բնույթը։
Հաջորդիվ ներկաները վայելեցին ազգային երգի, պարի, նվագարանների գեղեցիկ կատարումներ։ «Մարաթուկ» ՀԿ-ն փառատոնի մասնակիցների համար անակնկալ էր պատրաստել․ նրանք հնարավորություն ստացան վայելելու Վանա լճից բերված ջուր։
Հայկական շուրջպարին, քոչարուն ու յարխուշտային միացան բոլորը։ Միջոցառումն ավարտվեց «ջրոցիով»։
Ինչպես ասում են՝ ջուրը մաքրագործում է մարդու մեղքերը և տոնի խորհուրդը հենց դա է։ Սիրելի՛ մասնակիցներ, թող այս տոնը համերաշխության, խաղաղության, լիության, առավել գեղեցիկ ու իմաստալից ապրելու նոր սկիզբ լինի։
Շնորհավոր Վարդավառ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06