Տպել
Նորություններ
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը՝ քննարկման առանցքում
21.07.2022

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռությամբ այսօր անցկացվեց մարզի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՀ) նախագահների և քարտուղարների հանդիպում։ Համայնքների խոշորացումից հետո սա առաջինն էր։
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի հրավերով հանդիպմանը ներկա էին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը և «Մանկական զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչ Ռոզա Սոլոմոնյանը, ովքեր քննարկվող հարցերի շուրջ ներկաներին փոխանցեցին իրենց փորձն ու գործնական գիտելիքներ։ Քննարկվող հիմնական հարցերը 3-ն էին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ուսումնասիրմանն ու խնդիրների լուծմանն ուղղված հիմնական քայլերը, ԽՀՀ-ի գործունեությանն աջակցող հմտությունների ձևավորումը, ներքին ռեսուրսների համալրման ու ակտիվացման հնարավորությունները և համագործակցությունը համայնքի սոցաիալական աջակցության ցանցի հետ, ներընտանեկան կոնֆլիկտների առանձնահատկությունները։
Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանի խոսքով՝ հանդիպումը համայնքների համապատասխան մասնագետների հետ արդյունավետ գործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ էր։