Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական խաղերը՝ Հայաստան-Սփյուռք յուրատեսակ կամուրջ․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին և կազմակերպման պատասխանատուներին

21.07.2022

 Այսօր Արագածոտնի մարզպետարանում էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և խաղերի կազմակերպման պատասխանատուները։

Այցի նպատակը 2023թ․ օգոստոսին կայանալիք խաղերի կազմակերպմանը, մասնավորապես, Արագածոտնի մարզում մի քանի մարզաձևերի անցկացմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։
Հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էին Աշտարակ, Թալին, Ապարան համայնքների ղեկավարները՝ Թովմաս Շահվերդյանը, Տավրոս Սափեյանը, Կարեն Եղիազարյանը։
Ողջույնի խոսքում մարզպետը նշեց, որ ուրախ է հյուրընկալել Համահայկական խաղերի պատասխանատուներին և պատրաստակամ, մոբիլիզացնելով առկա ուժերը, հնարավորինս աջակցելու համահայկական մեծ իրադարձությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին։
Մարզպետը հավանություն տվեց խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարին։
Իշխան Զաքարյանը նշեց՝ Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, իսկ մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Խաղերը մարզերում անցկացնելու գաղափարը միտված է ՀՀ բնակավայրերն աշխուժացնելուն ու զարգացնելուն։
Կոմիտեի նախագահի խոսքով՝ Համահայկական խաղերը Հայաստան-Սփյուռք կապը սերտացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու միջոց է:
Համայնքապետերը ներկայացրին համապատասխան համայնքներում առկա ենթակառուցվածքներն ու դրանք մինչև հաջորդ տարի զարգացնելու հնարավորությունները։
Մարզպետն ու համայնքապետերը վստահեցրին, որ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու կանեն հնարավորը՝ Համահայկական խաղերին ընդառաջ մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։
Այսպիսով, խաղերի կազմակերպման գործընթացի մեկնարկը տրված է, առջևում կազմակերպիչների հետ Արագածոտնի մարզպետարանի և համայնքապետարանների ակտիվ աշխատանքներն են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06