Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում 2021թ․ համեմատությամբ 2022 թ․ երկու անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում:
20.07.2022

Արագածոտնի մարզում 2021թ․ համեմատությամբ 2022 թ․ երկու անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում:
Մարզկենտրոն Աշտարակում սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք փոխգործակցությամբ իրականացվել են լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, 430 լուսատու փոխարինվել է ժամանակակից լեդ լամպերով։
Աշտարակում կատարված լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքների ծրագրի արժեքը 90 մլն 470 հազար դրամ է, որի 50 %-ը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 50 %-ը՝ համայնքը։