Տպել
Նորություններ
Դեպի ճամբար ուղևորվեց Արագածոտնի մարզից ևս 125 երեխա
20.07.2022

Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում այսօր առավոտյան Ծաղկաձորի «Աղբյուր» ամառային ճամբար մեկնեցին 7-13 տարեկան 125 երեխաներ, այս ծրագրի շրջանակում սա արդեն մարզից մեկնողների 2-րդ խումբն էր։
Փոքրիկների հանգիստը կտևի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։
Երեխաներն ուղևորվեցին Արագածոտնի մարզպետարանից, նրանց ուղեկցեցին մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը, բուժաշխատողներ, մանկավարժներ։
Պատանիներին բարի ճանապարհ մաղթեց և հանգիստն արդյունավետ անցկացնելու գործնական խորհուրդներ հղեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։
Նշենք՝ պետության հովանու ներքո սույն ծրագիրը նախատեսված է զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար։
Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում ենք ուրախ հանգստյան օրեր։