Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի պատանիները 2 շաբաթ կհանգստանան Հանքավանում
18.07.2022

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո այս ամառ ևս մի խումբ հայ պատանիներ կհանգստանան ամառային ճամբարում։ Հանգստի մեկնարկը տրվել է երեկ․ հուլիսի 17-ին Հանքավանի «Արագած» ճամբար են մեկնել Արագածոտնի մարզի 10-15 տարեկան՝ ծնողազուրկ և պատերազմում զոհված հերոսների 20 երեխաներ։
Նրանք հագեցած օրակարգով հանգիստ կվայելեն հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը։
Արագածոտնի մարզպետարանից կիրակի օրը երեխաներին ճամբար են ուղեկցել մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը և աշխատակիցները։
Մեր պատանիներին մաղթում ենք հաճելի հանգիստ։