Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին․ մասնակից էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

16.07.2022

 Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։

Այսպիսով, այսօր՝ հուլիսի 16-ին, Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝ Թալինի օրը, որը նշանավորվեց գունեղ միջոցառումներով։
Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Տոնակատարության օրակարգը հագեցած էր․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։
Միջոցառումը պաշտոնապես ազդարարվեց ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելեցին Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրեցին Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացավ թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին։
Տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունեց Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։
Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորեց շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր հանձնեց Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների,երիտասարդների․․․
Տոնը շարունակվեց երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացան մասնակիցները։
Թալինի օրն ամփոփվեց 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։
Այսօրվա տոնն, անշուշտ, հարստացրեց թալինցիների գեղեցիկ հուշերի շղթան։
Շնորհավո՛ր տոնդ, Թալին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06