Տպել
Նորություններ
Կառավարությունն օգնում է քաղաքացիներին բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում։
12.07.2022

Վարկերը տրվելու են բնակարանների համար ոչ ավել, քան 7 մլն դրամ, անհատական տների համար ոչ ավել, քան 10 մլն դրամ: 14 տոկոս տոկոսադրույքն է՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:
Պետությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ կամ մասնակի, այնպես, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում շահառուն վարկը կստանա 0 տոկոս տոկոսադրույքով, գյուղական բնակավայրերում՝ 2 տոկոս, քաղաքային բնակավայրերում՝ 3, Երևանում՝ 5 տոկոս տոկոսադրույքով: