Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի մի խումբ ընթերցասերներ հյուրընկալվել էին ԱԺ-ում, հանդիպել պատգամավորների հետ․ պատանիները վերադարձել են վառ տպավորություններով

11.07.2022

 Արագածոտնի մարզի ուսումնատենչ դպրոցականները ամառային արձակուրդներն արդյունավետ են անցկացնում՝ չմոռանալով ընթերցանության, ճանաչողական հանդիպումների ու շարունակաբար նորը սովորելու մասին։

Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի ակտիվ ընթերցողները հուլիսի 7-ին, «Բաց դաս» ծրագրի շրջանակում, տնօրեն Լուսինե Կիրակոսյանի ուղեկցությամբ, եղել են ՀՀ Ազգային ժողովում։
Նրանց հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը և Նարեկ Բաբայանը։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի մթնոլորտում, պատգամավորները փոքրիկ հյուրերին են ներկայացրել ԱԺ-ում աշխատանքի առանձնահատկությունները, մարզեցի դպրոցականներն էլ նրանց պատմել են իրենց հետաքրքրությունների, նախընտրած գրքերի մասին։
Դպրոցականները պատգամավորներին իրենց հուզող հարցերն են ուղղել։
Պատանիներն այցելել են Աժ թանգարան, օթյակից հետևել են արտահերթ նիստի աշխատանքներին, այցն ամփոփվել է գրադարանում։
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ հաստատեց մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանի հետ, որը հավաստիացրեց՝ երեխաները ԱԺ-ից վերադարձել են վառ տպավորություններով, նոր գիտելիքով ու հմտություններով։
«Մեր ակտիվ ընթերցողների համար այս հանդիպումը եզակի էր, նրանք դեմառդեմ շփվեցին պետական պաշտոնյաների հետ, ամփոփ ծանոթացան ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությանը, ԱԺ միջավայրին»,-ասաց տնօրենն ու կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունների շարունակականությունը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06