Տպել
Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ համայնքներում կձևավորվեն մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող երիտասարդներ, որոնք, ունենալով մասնագիտական կարողություններ և հմտություններ, ապահովված կլինեն աշխատանքով, իրենց համայնքում կզարգացնեն խաղողագործության և գինեգործության ոլորտը։
Նորություններ
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Արագածոտնի և Արմավիրի մի խումբ աշակերտներ ձեռք են բերում գինեգործության և խաղողագործության ոլորտի գիտելիքներ
07.07.2022
Արագածոտնի մարզի Կարին, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Սասունիկ, Օշական բնակավայրերի դպրոցների 9-12-րդ դասարանների 3 տասնյակ աշակերտներ հուլիսի 5-9-ը , Վայոց ձորի Արատես դպրական կենտրոնում մասնակցում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբարին։
Ճամբարի մասնակիցներն ընտրվել են այն բնակավայրերից, որոնք համարվում են խաղողագործության և գինեգործության կենտրոններ։
«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը 2022թ․֊ին փորձարարական տարբերակով իրականացվում է գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերի 11 բնակավայրերի 9-12-րդ դասարանի աշակերտների համար:
Մասնակից աշակերտները տեղում ծանոթանում են գինեգործության և խաղողագործության մշակույթին՝ միաձուլելով տեսական և գործնական գիտելիքները, զարգացնում են մասնագիտական կարողություններ։
Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց մի քանի դպրոցի տնօրենների հետ, որոնք ամենօրյա կապի մեջ են ճամբարում գտնվող իրենց աշակերտների հետ։
Նրանք հավաստիացրին, որ դպրոցականները տպավորված են կրթական ճամբարից, ամեն օր զինվում են նոր գիտելիքով ու համատեղում են ուսումը հանգստի հետ։
Տնօրենների խոսքով՝ երեխաների օրը հագեցած է հետաքրքիր դասընթացներով, որոնք վարում են ոլորտի փորձագետները, ինտերակտիվ քննարկումներով, ինտելեկտուալ և մարզական խաղերով, արշավներով, նոր ծանոթություններով։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ համայնքներում կձևավորվեն մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող երիտասարդներ, որոնք, ունենալով մասնագիտական կարողություններ և հմտություններ, ապահովված կլինեն աշխատանքով, իրենց համայնքում կզարգացնեն խաղողագործության և գինեգործության ոլորտը։
Մեր աշակերտներին մաղթում ենք արդյունավետ ուսումնաշրջան։


