Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր մարմին է առնում ազգային միասնականության հայրենասիրական գաղափարը

05.07.2022

 Սիրելի՛ հայրենակից,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առիթով:
Այսօր մեզ համար վերաարժևորվում է Սահմանադրության, պետականության և ինքնիշխանության բարձր արժեքը։ Սահմանադրությունն ամրագրում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները և մեր համազգային նպատակները։
Այսօր մարմին է առնում ազգային միասնականության հայրենասիրական գաղափարը․․․
Յուրաքանչյուր պետականամետ մարդու համար օրվա խորհուրդը զուգորդվում է մարդկային փոխհարաբերությունները, հանրային կյանքը կազմակերպող ու կարգավորող սկզբունքների, համամարդկային ու ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական համերաշխության, միջազգային հարաբերությունների, պետության ու հասարակության զարգացումն ուրվագծող համակարգի հետ։
Լինելով մեր մայր օրենքը՝ Սահմանադրությունն ամրագրում է մարդ-քաղաքացի-անհատ-ժողովուրդ-
պետություն անքակտելի կապը։
1995 թ․ հուլիսի 5-ին, ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, մենք կյանքի կոչեցինք ինքնիշխան ապրելու մեր նվիրական իղձը։
Կրկին շնորհավորում եմ, մեր ժողովրդին ու պետությանը մաղթում բարօրություն ու հարատևություն։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան

 

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06