Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզից 7-13 տարեկան 125 երեխա այսօր ուղևորվեց Ծաղկաձորի «Աղբյուր» ամառային ճամբար
01.07.2022

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզից այսօր Ծաղկաձորի «Աղբյուր» ամառային ճամբար 20-օրյա հանգստի մեկնեցին զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխաներ։
Ծրագրի շրջանակում այս ամառ կհանգստանան Արագածոտնի մարզի 250 երեխաներ, այսօր ճամբար մեկնեց 1-ին խումբը։
Առաջին հերթափոխով մեկնած երեխաները կհանգստանան հուլիսի 1-20-ը։
Երկրորդ հերթափոխով՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, մարզից ևս 125 երեխա կհանգստանա ճամբարում։
Երեխաներն ուղևորվեցին Արագածոտնի մարզպետարանից, մարզպետարանի աշխատակիցները պատշաճ մակարդակով կազմակերպեցին նրանց ճանապարհելու գործընթացը։
Մեր փոքրիկներին ուրախ հանգիստ ենք մաղթում։