Տպել
Նորություններ
Կայացել է 9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը
28.06.2022

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի 1476 աշակերտ այսօր կենտրոնացված քննություն է հանձնել «Հայոց լեզու» առարկայից։
Մարզում քննություններն անցկացվել են 13 քննական կենտրոններում, այդ թվում՝ 6-ը՝ Աշտարակ, 4-ը՝ Թալին, 2-ը՝ Ապարան, 1-ը՝ Ծաղկահովիտ համայնքներում։
Քննությունների ընթացքին հետևել են Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և մասնագետ Քնարիկ Մարտիրոսյանը։
Նրանք եղել են Աշտարակի թիվ 1, թիվ 3, Օշականի միջնակարգ դպրոցներում։ Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ քննություններն անցկացվել են պատշաճ քննական մթնոլորտում։
Ավարտական դասարանների աշակերտներին մաղթում ենք հաջող քննաշրջան։