Տպել
Նորություններ
Քաղաքացիները ստացան իրենց հարցերի պատասխանները․ մարզպետի մոտ հերթական ընդունելությունն էր
24.06.2022

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն աշխատանքային շաբաթն ամփոփեց ընդունելությամբ։
Լսելով մի խումբ քաղաքացիների հարցերը՝ Սերգեյ Մովսիսյանը հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներին։ Ընդունելությանը ներկա էին օգնական Մերի Դատումյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը և առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը։
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը մարզպետից ստացավ իր խնդրի լուծումը։
Հարգելի՛ քաղաքացիներ, յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ ընդունելությանը կարող եք մասնակցել՝ նախապես գրանցվելով։ Հեռ․՝ (0232) 3 24 64 :