Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցների շենքային պայմանները կբարելավվեն․ գույքագրվել են հեռավոր գյուղերի կրթօջախների խնդիրները

22.06.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատաքային խումբը լծվել է մարզի դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրների վերհանմանը։

Արդեն մի քանի ամիս է՝ գույքագրվում են տարբեր համայնքների կրթօջախների շենքային պայմաններին վերաբերող խնդիրները, որոնք, մարզպետի համապատասխան որոշումներով, լուծում կստանան ըստ առաջնահերթության։
Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ այսօր եղել է մարզի հեռավոր գյուղերի՝ Ռյա Թազայի, Վարդաբլուրի, Նորաշենի, Գեղադիրի, Ծաղկահովիտի, Կանիաշիրի դպրոցներում՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզպետարանի ներկայացուցիչները տնօրենության հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկայում դրանց լուծում տալու խոստումով։
Հավելեք, որ նախորդիվ աշխատանքային խումբը գույքագրել է Աշտարակի, Թալինի դպրոցների խնդիրները, մեկնարկել է Ծաղկահովիտի, Ապարանի և Ալագյազի դպրոցների խնդիրների արձանագրման գործընթացը։
Այցերը շարունակական են։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-29 18:08:42