Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձեր մասնագիտությունը կենսական նշանակություն ունի․ շնորհավոր բուժաշխատողի մասնագիտական տոնը

21.06.2022

 Առողջապահության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով և կրկին երախտիքի խոսք եմ հղում ձեր շնորհակալ գործունեության համար։
Դուք ընտրել եք ոչ թե զուտ մասնագիտություն, այլ առաքելություն, որն իրականացնելու համար պետք է ոչ միայն գիտելիք, հմտություն, փորձ, այլ նաև մարդասիրություն, համբերություն, բարձր պատասխանատվություն ու կամք։
Վերջին տարիներին դուք միավորեցիք ձեր ջանքերն ու մասնագիտական ներուժը և ահռելի աշխատանք իրականացրիք՝ համավարակի ճիրաններից փրկելով մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքերը։ Դուք ապացուցեցիք, որ կրողն եք մասնագիտության, որը կյանք արժի։
Այս գեղեցիկ առիթով ձեզ մաղթում եմ ամուր առողջություն և անսպառ եռանդ։
Շնորհավոր բուժաշխատողի մասնագիտական տոնը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-29 18:08:42