Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հնգօրյակը մեկնարկեց խորհրդակցությամբ

20.06.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր առավոտյան խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ղեկավար կազմի, վարչությունների և բաժինների պետերի հետ՝ ըստ աշխատանքային ուղղությունների քննարկելու կատարված, ընթացիկ և կատարվելիք աշխատանքները։

Ներկա էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, օգնականներ Մերի Դատումյանը, Միլադա Հովհաննիսյանը։
Մարզպետը ողջունեց ներկաներին, ապա զեկուցմամբ հանդես եկավ Հրաչյա Գևորգյանը։ Գլխավոր քարտուղարն անդրադարձավ մի քանի կարևոր հարցերի՝ ֆինանսական պարտավորությունների, կայացած մրցույթների կարգապահական կաննոների վերաբերյալ։
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց փոխմարզպետ Հարություն Գուլյանը։
Գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքները ներկայացրեց փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։
Հաջորդիվ զեկուցեցին ստորաբաժանումների ղեկավարները՝ ստանալով համապատասխան հանձնարարականներ։
Կրթական ոլորտի հարցերի համատեքստում խորհրդական Արմեն Գրրիգորյանը հավելեց, որ մեկնարկել են մարզում 10 նախակրթարաններ հիմնելու ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև, ավարտին են մոտենում մարզի դպրոցների խնդիրների գույքագրման աշխատանքները, որոնց համար մարզպետարանը որոշակի գումար կհատկացնի։
Այսպիսով, աշխատանքային շաբաթը մեկնարկած է,մաղթում ենք արդյունավետ հնգօրյակ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06