Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում էր Առողջապահության փոխնախարարը․ քննարկման առանցքում բուժաշխատողների հավաստագրման գործընթացն էր

16.06.2022

 

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզի բժշկական հաստատությունների, առողջության կենտրոնների և բուժամբուլատորիաների ղեկավարների հետ տեղեկատվական հանդիպում, որը վարեցին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։
Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, օգնականներ Մերի Դատումյանը, Միլադա Հովհաննիսյանը, առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանն ու աշխատակիցները։
Քննարկման բուն թեման բուժաշխատողների հավաստագրման գործընթացն էր, որը պարզաբանեցին ոլորտի մասնագետները՝ նպատակ ունենալով հավաստագրմանը պատրաստվելու հարցում առավելագույնս աջակցել բուժաշխատողներին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ ընդգծելով մարդկային կյանքեր փրկող և մարդու առողջությունը պահպանող ու վերականգնող մասնագետների հավաստագրման, շարունակական մասնագիտական զարգացման կարևորությունը։
Հաջորդիվ փոխնախարար Լենա Նանուշյանը, Ալեքսանդր Բազարչյանը և ԱՆ մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը Արագածոտնի բժշկական կազմակերպությունների տնօրենների համար ներկայացրին հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում ԱՆ ներկայացուցիչները նաև հետաքրքրվեցին մարզի առոողջապահական ոլորտի խնդիրներով, պատասխանեցին մի շարք հարցերի։
Նշենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․ հունվարի 1-ն է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06