Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստին

14.06.2022

 Հունիսի 14-ին տեղի է ունեցել Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, կանոնակարգող խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:

Նիստին ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը, ՀՀ մարզպետներ, համապատասխան գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները,
ՋՕԸ-երի ընթացիկ գործունեությունը, դրանց գործունեության արդյունավետության բարձրացման և միասնական քաղաքականություն վարելու նպատակով իրավական ակտերի (ՋՕԸ-երի կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները, կարգերը, կանոնադրությունը, հրամանները և այլն), պայմանագրերի (աշխատանքային և այլ) օրինակելի ձևերի մշակման վերաբերյալ հարցերը։
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նշել է, որ 2022 թ.-ի ոռոգման ջրամատակարարման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից առաջարկ է եղել օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները ապահովելու նպատակով մշակել և ՋՕԸ-երին ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի օրինակելի ձևերը և չափորոշիչները՝ ՋՕԸ-երի կառավարման մարմիններում հետագա գործունեության ընթացքում դրանցով առաջնորդվելու համար։
Նիստում քննարկվել են նաև ՋՕԸ-ների այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունների աշխատանքի և այլ կազմակերպչական հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06