Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր․ նախորդ ամիս մարզպետն ընդունել է 116 քաղաքացու

10.06.2022

 Յուրաքանչյուր ուրբաթ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ընդունում է 2 տասնյակից ավելի քաղաքացիների, լսում նրանց հարցերն ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տալիս և որոշումներ ընդունում։

Այսօր հերթական ընդունելությունն էր, որին մասնակցեց 29 քաղաքացի։ Ներկա էին մարզպետի օգնական Մերի Դատումյանը, սոցիալական բաժնի պետ Կարեն Թաթուլյանը, առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը։
Քաղաքացների զգալի մասն այսօր մարզպետին դիմեց բժշկական օգնության նպատակով նպաստ ստանալու համար։ Սա հունիս ամսվա առաջին ընդունելությունն էր։
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ամփոփել է նախորդ ամսվա ընթացքում մարզպետի մոտ կայացած ընդունելությունների արդյունքները։ Այսպիսով, մայիսին մարզպետն ընդունել է 116 քաղաքացու, որից 82-ի դիմումը բավարարվել է, 24 քաղաքացի ստացել է պարզաբանում, 10-ի դիմումը օբյեկտիվ պատճառներով չի բավարարվել։ 116 քաղաքացիներից 70-ը ստացել է դրամական օգնություն, 10-ը՝ բուժօգնություն, այլ հարցերով դիմած 2 քաղաքացու խնդիրը լուծում է ստացել։
Հարգելի՛ քաղաքացիներ, նշենք, որ մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ երկուշաբթիից ուրբաթ զանգահարելով (0232) 3 24 64 հեռախոսահամարով։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06