Տպել
Նորություններ
Արագածոտնում կյանքի է կոչվում 2022-ի առաջին սուբվենցիոն ծրագիրը․ Շամիրամում ավարտական փուլում են 2855,5 քմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները
10.06.2022

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, այս տարի ևս իրականացվում են մարզը բարենորոգելու, համայնքները զարգացնելու ծավալուն աշխատանքներ։
Մասնավորապես, 2022թ․ Արագածոտնում հաստատվել են 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրագործվեն 8 համայնքներում։
Սույն ծրագրերի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 3 մլրդ 942 մլն 443 հազար 472 ՀՀ դրամ։
Մարզում շինարարական ակտիվ եռուզեռ է, և ուրախ ենք արձանագրել, որ արդեն ավարտական փուլում է Շամիրամ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման ծրագիրը։
Ծրագրի վերջնական արժեքը 26 133 056 ՀՀ դրամ է, որի 35 տոկոսը պետությունն է համաֆինանսավորել, 65 տոկոսը ներդրվել է համայնքի կողմից։
Ընդհանուր ասֆալտապատվել է 2855,5 քմ ճանապարհ։