Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետը, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչները՝ ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարան
08.06.2022

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի են ունեցել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։
Մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի օգնական Մերի Դատումյանը։ Մասնակիցների շարքում են եղել նաև Արագածոտնի համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Արմեն Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ներկայացրել է համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ փաստագրելով գործընթացի արդյունքում տեղի ունեցած դրական տեղաշարժերը։
Ընդհանուր առմամբ, նա դրական լույսի ներքո է դիտարկել խոշորացման գործընթացը։
Մարզպետի խորհրդականը կարծիք է հայտնել, որ համայնքների խոշորացման բաղադրիչ կազմող Թալին-Արագածավան համայքների միավորումը կնպաստի արդեն իսկ խոշորացված 2 համայնքների հզորացմանը և առավել արդյունավետ կդարձնի դրանց կառավարումը։ Նրա խոսքով՝ միավորման նախագծի իրականացումը բխում է տվյալ համայնքների բնակիչների շահերից, և կարճ ժամանակ անց նրանք զգալու են խոշորացման դրական արդյունքը։