Նորություններ
Մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները
07.06.2022

Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այսօր տեղի ունեցան 2՝ «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ստուգատեսները։ Արագածոտնում քննությունները կայացան Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնեց 74, «Աշխարհագրություն»-ից՝ 3 դիմորդ։
Քննական գործըթացի մեկնարկին Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը մարզպետարանի աշխատակիցների հետ եղել է քննական կենտրոնում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ։
Քննությունների ավարտից հետո քննական կենտրոնի պատասխանատուն հավաստիացրեց՝ քննություններն անցկացվել են պատշաճ մթնոլորտում՝ խստագույնս պահպանելով սահմանված կանոնները։
Մեր դիմորդներին հաջողություն և բարձր գնահատականներ ենք մաղթում: