Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկական մյուզիքլը նվիրված էր Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան

04.06.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 4֊ին Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը։ Այն ներկայացրին Երգի պետական թատրոնի սաները։Միջոցառմանը մասնակից էին Արագածոտնի բոլոր համայնքներից 900 մանուկներ ու աշակերտներ։                                                                                      

Նույն օրը մյուզիքլը հաջորդաբար ներկայացվեց 2 անգամ` լեփ֊լեցուն դահլիճում։ Ուսումնական տարվա ավարտին երաժշտական միջոցառումն իսկական տոն էր մարզի նույնիսկ ամենահեռավոր գյուղերից ժամանած երեխաների ու նրանց ծնողների համար։                                  

Մյուզիքլը Արագածոտնի մարզում ներկայացնելու համար շնորհակալություն ենք հայտնում Երգի պետական թատրոնի ղեկավար Մանե Գրիգորյանին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06