Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ» ԱՌԻԹՈՎ

03.06.2022

 

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական «Վերջին դասի» առիթով, որն իր մեջ կրում է պատանեկությունից դեպի ավելի պատասխանատու կյանք մտնելու խորհուրդը: Դուք մուտք եք գործում ավելի հասուն և ինքնուրույն շրջափուլ։ Այսօրվա ձեր նպատակասլացությունից, աշխատասիրությունից է կախված ոչ միայն ձեր, այլև մեր երկրի ապագան։ Դուք վաղը համալրելու եք Հայաստանի լավագույն մասնագետների, քաջարի զինվորների, արժանավոր քաղաքացիների և ծնողների շարքերը։
Սիրելի՛ շրջանավարտներ, անկախ ձեր ընտրած ճանապարհից, ձեր երիտասարդությունը, գիտելիքը, կարողությունն ու եռանդը ծառայեցրեք հայրենիքի բարօրությանը, մեր պետության շենացմանն ու արժանապատիվ ապագային, կյանքի նոր շրջափուլ մտեք հավակնոտ նպատակներով, հաստատակամությամբ ու ապագայի հանդեպ լավատեսությամբ։ Մենք անելու ենք մեզնից կախված ամեն բան, որ դուք կարողանաք իրագործել ձեր նվիրական նպատակները, ապրել ձեր երազանքների Հայաստանում։
Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս ջերմ օրվա առիթով։ Երախտագիտությունս եմ հայտնում ՝ սերունդ դաստիարակելու և կրթելու պատասխանատու գործում ձեր նվիրումի, ջանադիր աշխատանքի համար։ Մի գեղեցիկ ժողովրդական խոսք կա՝ մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի․ ես վստահ եմ, որ ձեր իմաստուն խորհուրդները, փոխանցած փորձն ու գիտելիքը առաջնորդելու են կյանքի նոր փուլ մտնող մեր շրջանավարտներին։
Թո՛ղ կյանքում ձեր ճանապարհը միշտ կանաչ լինի։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06