Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նրանք հեռանում են՝ իրենց հետ տանելով հիմնարար գիտելիքներ ու ոսկեշղթա հուշեր․ Արագածոտնում 12-րդ դասարանն ավարտեցին 879, հիմնական դպրոցը՝ 1476 աշակերտներ

03.06.2022

 «Վերջին դասին» ուսուցիչները ներեցին աշակերտների բոլոր չարաճճիություններն ու իրենց հասցեագրված հումորներին արձագանքեցին լայն ժպիտով. Արագածոտնում հանրակրթական և ավագ դպրոցների ավելի քան 2000 աշակերտ հանդիսավորությամբ այսօր հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։12-րդ դասարանն ավարտեցին 879, հիմնական դպրոցը՝ 1476 աշակերտներ։                                          Անկեղծությամբ, հումորով, ուրախությամբ ու տխրությամբ շաղախված զգացումներով մարզի հարյուրից ավելի դպրոցներում տեղի ունեցավ «Վերջին դասը»։ Այն տարբեր էր երկար ու ձիգ տարիների բոլոր դասերից, աշակերտները ոչ թե դաս էին պատասխանում կամ ունկնդրում, այլ՝ երախտիքի խոսք հղում ուսուցիչներին ու դպրոցին, մանկավարժներն էլ սրտաբուխ բարեմաղթանքներ ու ծնողական օրհնանք էին հղում իրենց սաներին։

Շրջանավարտները փաստեցին՝ դպրոցական նստարանից հեռանում են՝ իրենց հետ տանելով հիմնարար գիտելիքներ ու ոսկեշղթա հուշեր։ Հեռանում են շնորհակալ, կոփված ու պատրաստ կյանքի մարտահրավերներին։ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի օգնականներ Մերի Դատումյանը, Միլադա Հովհաննիսյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը և մարզպետարանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր տարբեր համայնքներում ներկա են եղել «Վերջին դասերին»։ Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և անձամբ իրենց անունից նրանք շնորհավորել են կյանքի նոր շրջափուլ մտնող երիատասարդներին։

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին շնորհավորում ու բարի երթ ենք մաղթում ձեզ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06