Նորություններ
2021թ․ Արագածոտնի մարզպետարանի կատարողականը կազմել է 98,3 %
03.06.2022

ՀՀ Ազգային ժողովում այսօր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում քննարկել են 2021 թ․ պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները՝ տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում։ Նիստում զեկուցմամբ հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ ներկայացնելով Արագածոտնի մարզպետարանի բյուջեի կատարողականը։ Մարզպետը մանրամասն անդրադարձել է նախորդ տարի մարզպետարանի աշխատակազմի կատարած ծախսերին։
Այսպիսով, Արագոտնի մարզպետարանի բյուջեի կատարողականը կազմել է 98,3 տոկոս։