Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր
01.06.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, որոնք դիմեցին տարբեր բնույթի հարցերով։
Ընդունելությանը ներկա էին մարզպետի օգնական Մերի Դատումյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը։
Մարզպետը, լսելով քաղաքացիների հարցերը, հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան վարչությունների և բաժինների ղեկավարներին և խոստացավ հնարավորության դեպքում արագ լուծումներ տալ քաղաքացիների խնդիրներին։