Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաները մեր կյանքի ջերմացնող արևներն են․ շնորհավոր Հունիսի 1

01.06.2022

 Ամենաջերմ ու բարի մաղթանքներով ուզում եմ շնորհավորել մեր կյանքին տաք գույներ հաղորդող անմեղ ու լուսե էակների՝ երեխաների տոնը։ Երեխաները մեր կյանքի ջերմացնող արևներն են։      Երեխաների պաշտպանության օրը գալիս է վերահաստատելու այն կարևոր գաղափարը, որ չափազանց կարևոր է նրանց նկատմամբ մեր ուշադրությունն ու հոգածությունը։ Երեխաներն են մեր վաղվա պատմությունը կերտող ու պատմության հունը փոխող անհատները, քաղաքական և հասարակական գործիչները, լավագույն մասնագետները, և այսօր նրանց տված մեր դաստիարակությունն ու կատարած ներդրումը վաղը վճռորոշ է դառնալու հայ ազգի, պետության, հասարակության առաջընթացի ու հզորացման հարցում։                                                                                            Սիրելի՛ երեխաներ, հորդորում եմ լավ սովորել, հայրենասեր ու հայրենաճանաչ, նախաձեռնող ու աջակցող լինել։ Մանկուց ձեր մեջ սերմանեք գեղեցիկը, բարին, լավն ու վսեմը։                                                  Որպես Արագածոտնի մարզպետ՝ վստահեցնում եմ՝ անելու ենք մեզնից կախված հնարավոր ամեն բան, որ ձեր իրավունքները միշտ պաշտպանված լինեն, մեծանաք խաղաղ ու անվտանգ հայրենիքում։      Կրկին շնորհավորում եմ, աշխարհի բոլոր մանուկներին մաղթում առողջություն, անհոգ ու գունեղ մանկություն։   

 

   ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06