Նորություններ
Մարզպետն այցելեց Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ
01.06.2022

Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների խնդիրներին ծանոթանալու, մասնավորապես, դրանք գույքագրելու և ոչ բարվոք շենքային պայմանները բարելավելուն ուղղված որոշումներ կայացնելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետն այցելեց նշված դպրոցներ։ Այցին միացել էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը։ Դպրոցների տնօրենության հետ մարզպետը շրջեց դպրոցներում, տեղում ծանոթացավ հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին ու արձանագրեց դրանք։
Սերգեյ Մովսիսյանը խոստացավ` լուծումները երկար սպասեցնել չեն տա, ավելին` նոր ուսումնական տարում աշակերտներին հաճելի անակնկալներ են սպասվում